News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական Չուանչժոու քաղաքում մաքսային ծառայության աշխատակիցները 386 կգ չորացրած օձ են առգրավել, որը ներկրել են անօրինական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը:

Օձերը հայտնաբերվել են մոտ 10 տոննա ներկրված ապրանքներում, որոնք հայտարարագրվել են որպես գեկոն տեսակի եւ չինական սահնօձ տեսակի օձեր:

Մաքսայինները 256,8 կգ չորացրած վիշապօձեր եւ 128,8 կգ հնդկական թքող կոբրա են հայտնաբերել: Այդ տեսակները պաշտպանվում են միջազգային առեւտրի կոնվենցիայով եւ կարող են արտահանվել միայն իրավական փաստաթղթերի առկայության դեպքում:

2019 թվականից Գուանչժոուի մաքսային ծառայությունը խստացրել էր անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների մաքսանենգության դեմ պայքարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ