News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին կառավարության եւ ներկա կառավարության օրոք էլ քաղաքական որոշում կար, որ Ամուլսարի շահագործման  ծրագիրը պետք է իրագործվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Այդ որոշումն այնպես էր կայացած, որ անբեկանելի պետք է լինի, եւ հանքը պետք է շահագործվի։ Սակայն հանդիպելով բնակիչների դիմադրությանը՝ նախորդ կառավարությունն էլ, ներկա կառավարությունն էլ ստիպված էր բանակցել ջերմուկցիների հետ, սակայն խնդիրը շատ ավելի գլոբալ եւ լուրջ է, քան կարելի է պատկերացնել»,- նշեց նա։

Բնապահպանի խոսքով՝ այս կառավարությունը եւս միտված է հանքը բացելուն. «Այնպես չէ, որ նրանք չեն կարդացել ՇՄԱԳ-ը, չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը չի հասկանում, թե ինչ է կատարվում եւ ինչ է կատարվելու հետագայում, երբ հանքը շահագործվի։ Խնդիրը միայն բնապահպանական խնդիրները չեն։ Լուրջ պրեսինգ կա լուրջ երկրների կողմից, դրանք են՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան։ Պարզ է, որ սա քաղաքական պրոյեկտ է, հանքի շահագործումը քաղաքական ազդեցություն պետք է ունենա Հայաստանի քաղաքական շարժի վրա՝ արտաքին եւ ներքին քաղաքականության վրա»։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է ընդունի քաղաքական որոշում. «Արտաքին ուժերի ճնշումը պետք է դնի մի կողմ, երկրի ղեկավարը պետք է գիտակցի, որ ժողովուրդն է իրեն ընտրել, ժողովուրդն է իր հետեւից գնացել, պետք է ձեռքը խփի սեղանին եւ ասի, որ իր ժողովուրդը դեմ է»։

Նա նաեւ պատասխանում է այն մտահոգություններին, որ «եթե նույնիսկ միջազգային արբիտրաժ դիմեն, մենք պատրաստ ենք այդ գումարը ճարել, միայն Ջերմուկը չկեղտոտվի, դա Հայաստանի վերջը կլինի՝ եւ բնապահպանական եւ քաղաքական տեսակետից»։

Իսկ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության վերաբերյալ Սիլվա Ադամյանը պնդեց, որ նա «ինքնագլուխ չի եկել այդ եզրակացության, ինչ-որ մեկի պատվերով է եկել այն եզրակացության, որը ներկայացվել է վարչապետին»։

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տեւական ժամանակ փակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:

Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ