News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ծրագրով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երևանյան վերջին համերգը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունից։

Հոբելյանական երեկոյին ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար անձինք:

Համերգի ընթացքում հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ է մատուցել ունկնդրին:

Համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։

Համերգաշարը կավարտվի Գյումրիում՝ սեպտեմբերի 13-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ