News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահն է, ինչու նա որոշեց նաեւ քաղաքական ասպարեզում փորձել ուժերը, ինչ խոստումներով է մասնակցում ընտրություններին եւ ինչպես է գնահատում քաղաքապետ ընտրվելու իր շանսերը։ Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Դավիթ Սարգսյանի հետ։

Դուք «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն և Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահն ենք, ինչո՞ւ որոշեցիք անցում կատարել քաղաքականություն, եւ ապա որոշեցիք առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու։

Շատ հետաքրքիր հարցից սկսեցիք: Այսպես կասեմ՝ քաղաքապետի առաջնահերթ գործը քաղաքի բազմաշերտ խնդիրները լուծելն է, լավ կառավարիչ լինելը, իսկ այդ որակներն իմ մեջ կան: Արդեն 13 տարուց ավելի լինելով «Ջեներալ գրուպ» անշարժ գույքի գնահատման և «Քոնսալթ ֆինանս գրուպ» ընկերության հիմնադիրն ու տնօրենն, աշխատանքի բերումով քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում տեղյակ եմ քաղաքացիներին մտահոգող հարցերին: Բացի այդ աշխատանքս հնարավորություն է տվել լինել, եթե սխալ չասեմ՝ ստեփանակերտցիներից շատերի թաղամասում, բնակարանում կամ տանը ծանոթանալ ամեն անկյան ու խնդրի: Դա է պատճառը, որ առավելագույնս տեղյակ եմ քաղաքում առկա խնդիրներին, ավելին՝ հստակ պատկերացնում եմ այդ խնդիրները լուծելու ուղիներն ու միջոցները, ինչը և հիմնական պատճառն է իմ որոշման` երիտասարդ, բանիմաց թիմով մասնակցել քաղաքապետի ընտրություններին` առաջադրելով իմ թեկնածությունը: Իսկ բիզնես շրջանակներում հայտնի լինելը կարծում եմ ավելի շատ դրական կողմ ունի, քան բացասական, քանի որ քաղաքի բարեկարգման, զարգացման համար ներդրումների ռեալ հնարավորություն է ստեղծում: Նշեմ նաև, որ վստահ եմ իմ ուժերին և ընտրվելու դեպքում չեմ պատրաստվում հրաժարվել սպորտից, հասարակական գործունեությունից, քանի որ առողջ ապրելակերպը պետք է արմատավորվի բոլորիս մեջ:

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում քաղաքում, որի լուծմանը պետք է ձեռնամուխ լինեք ընտրվելու դեպքում։ Առանձնացրեք Ձեր ծրագրի հիմնական դրույթները։

Այդ հարցին ես միանշանակ չեմ կարող պատասխանել, ասեմ, թե ինչու: Կարող եմ հիմա տարբեր տեսակետներ ասել, բայց մեկ բան հստակ է, հնարավոր չէ ողջ քաղաքը դիտարկել մեկ մոտեցմամբ, ասենք՝ օրինակ եթե քաղաքի կենտրոնի բնակիչը զարմանում է, երբ խոսում ես կոյուղու բացակայության խնդրից, ապա ծայրամասային մի շարք թաղամասերի համար դա առաջնային խնդիր է, նույնը ասֆալտապատման, լուսավորության, պուրակի բացակայության հարցերում: Մեկ բան միայն կարող եմ նշել առաջնային՝ դա Ստեփանակերտ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրի մշակումն է, այսինքն հենց յուրաքանչյուր թաղամասի առանձնահատկության վեր հանում և խնդիրների լուծման ուղու մշակումը: Պատահական չէ, որ մեր նախընտրական ծրագրի առաջին կետը Ստեփանակերտ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրի մշակումն է, քանի որ հնարավոր չէ քաղաքի ղեկավարումն իրականացնել առանց երկարաժամկետ զարգացման ծրագրի: Այսինքն մենք մեր անելիքները քաղաքի զարգացման ծրագրերը արդեն ունենք, և դրանք երկարաժամկետ, լուծումներ առաջարկող ծրագրեր են: Երկրորդ առաջնային ծրագիրը մեկ պատուհանի սկզբունքը ներդնելն է, ինչը նախ կտնտեսի քաղաքացու ժամանակն ու ավելորդ քաշքշուկը, իսկ մատուցվող ծառայություններն կլինեն առավել պարզեցված և հասանելի: Օրինակ՝ հիմա մտնելով քաղաքապետարան մի քանի տեղեկանքի հարցով այնքան տարբեր սենյակներ ենք մտնում, որ երբեմն մոռանում ենք անգամ՝ ինչի համար ենք եկել: Իսկ մեկ պատուհանը թույլ կտա մոտենալով աշխատողին ստանալ համապարփակ պատասխան: Սա նորություն չեմ ասում, սա աշխարհի տարբեր երկրներում կիրառվում է և շատ վաղուց: Առաջնային հարցերից է քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը: Կարևոր են ենթակառուցվածքների զարգացումը, ասֆալտապատումն ու բարեկարգումը, ջրամակատարարման և ջրահեռացման համակարգերը, բայց դրանք իրականացնելով՝ նպատակային, յուրաքանչյուր թաղամասի, հատկապես ծայրամասային թաղամասերի յուրահատկությունների ուսումնասիրմամբ: Երևի այս ամենից ոչ պակաս կարևոր է նաև քաղաքի համաչափ զարգացումը, այսինքն՝ բարեկարգելիս առավել ուշադրություն դարձնել հենց ծայրամասերին, քանի որ քաղաքի կենտրոնը, կարելի է ասել, բարեկարգ է և հենց ծայրամասերում անհրաժեշտություն կա անգամ փոքր բարեկարգ պուրակների, հանգստի վայրերի: Ուստի մեր որդեգրած քաղաքականությունն է յուրաքանչյուր թաղամասի անդրադառնալ և լուծում առաջարկել՝ ըստ խնդիրների առանձնահատկության ու առաջնայնության:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարությունը որոշումը ֆինանսավորել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար։

Մենք կարևորում ենք բոլոր դիտորդական առաքելությունները, առաքելություն իրականցնող կազմակերպություններին՝ թե տեղական, թե հայաստանյան, թե միջազգային:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

Շանսերս շատ լավ եմ գնահատում, այլապես չէի առաջադրվի:

Արցախում այս ՏԻՄ ընտրությունների ակտիվությունը ինչո՞վ է պայմանավորված։

Իրականում՝ բոլոր թեկնածուներն ընտրապայքարի մեջ են մտել բոլորին համախմբող մեկ նպատակի համար՝ ունենալ ավելի բարեկեցիկ, ավելի հարմարավետ, ավելի մաքուր, կանաչ, ծաղկուն ու բարեկարգ Ստեփանակերտ: Ես բոլոր մյուս չորս թեկնածուներին էլ վերաբերվում եմ հարգանքով, ստեփանակերտցին էլ հնարավորություն ունի ծանոթանալու բոլոր թեկնածուների հետ, նրանց նախընտրական ծրագրերին, քաղաքի զարգացման վերաբերյալ տեսլականին ու գնահատել այս կամ այն թեկնածուի մարդկային արժանիքները: Միայն այդքանը կասեմ, ընտրությունը ստեփանակերտցունն է, և հենց նա պիտի որոշի՝ ում ընտրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ