News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։ Դեռեւս տասն օր առաջ մենք գրել էինք, որ նա կհեռանա «Լուսավոր Հայաստանից», մոտ ապագայում էլ մտադիր է քաղաքական ուժ ձեւավորել, սակայն Բաբաջանյանը մեր զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան․ ինքը «ԼՀԿ ֆրակցիայում իրեն շատ լավ է զգում»։

Հակասությունները ֆրակցիայի եւ Արման Բաբաջանյանի միջեւ վաղուց էին հասունացել՝ դեռեւս այն ժամանակ, երբ ԱԺ-ում ընտրվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, եւ նա, առանձնանալով ֆրակցիայից, կողմ քվեարկեց Գրիգորյանին։ Վերջին երկու-երեք ամիսներին առհասարակ նա չէր շփվում Էդմոն Մարուքյանի հետ, չէր հաճախում ֆրակցիայի նիստերին, սեպարատ հանդիպումների էր մեկնում մարզեր, հայտարարություններ անում՝ առանց համաձայնեցնելու։

Մենք տեղեկացանք, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ ԼՀԿ խմբակցությունում քննարկվել է Բաբաջանյանի հարցը, եւ նրան փոխանցել են, որ «այսպես շարունակվել չի կարող»․ կա՛մ պետք է նորմալ հաճախի խմբակցության նիստերին ու մնա ընդհանուր «գծի» մեջ, կա՛մ ընտրի իր ճանապարհը։

Այս զրույցն արագացրել է գործընթացները, որոնք գուցե տեղի ունենային ավելի ուշ։ Արման Բաբաջանյանին ԼՀԿ-ից պոկելու ծրագիրը, ըստ որոշ շրջանակների, ոչ այնքան գործող իշխանությունների ձեռքի գործն է, որքան դաշտում ստվերային «խաղացողների», որոնք ապագայում պատրաստվում են քաղաքական հայտ ներկայացնել։ Մեզ ասացին, որ նույն այդ շրջանակներից հիմա ակտիվ աշխատում են, որ «Արմանը մենակ չմնա», նրան անգամ իմքայլականներից միացողներ լինեն։

Պլաններում իշխող խմբակցության կայուն մեծամասնությունը կոտրելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ