News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Lingling հզոր թայֆունը, որը շարժվում է դեպի հյուսիս՝ Օկիանավա կղզի, մոտ 20 հազար ընտանիքի առանց էլեկտրականության է թողել: Իսկ ահա Տոկիոյին է մոտենում «Ֆակսայ» արեւադարձային փոթորիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով News On Japan-ին:

Միյակոձիմա քաղաքում տների 80%-ը թայֆունի պատճառով զրկվել է էլեկտրականությունից: Իշխանությունները ծրագրում էին տարհանել մարդկանց, սակայն չեղարկել են տարհանումը, երբ գիշերը ժամը 2-ի սահմաններում Lingling թայֆունը սկսել է շարժվել դեպի հյուսիս: Հաղորդվում է, որ ալիքները հասել են 8 մետրի, իսկ քամու արագությունը կազմել է վայրկյանում մինչեւ 23 մ:

Թայֆունը սպառնում է նաեւ Տոկիոյին: «Ֆակսայ» արեւադարձային փոթորիկը շարժվում է Խաղաղ օվկիանոսի ջրատարածության վրա հյուսիս-արեւմտյան ուղղությամբ ժամում 32 կմ արագությամբ: Նախնական տվյալների համաձայն՝ փոթորիկը կշարունակի շարժվել եւ կհասնի թայֆունի մակարդակի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի 9-ին այն կհասնի Տոկիո, ապա կշրջվի հյուսիս-արեւելք եւ կմտնի Խաղաղ օվկիանոս: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ