News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում գրանցվելու է այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցող «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը:

«Մենք այստեղ հավաքվել ենք` որպեսզի գրանցենք Հայաստանում հերթական, այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Հայաստանում ինչ տեսակի կուսակցություն ասես կա, սակայն մեծ տարբերություն դրանց մեջ չկա: Սա Հայաստանի հերթական բուտաֆոր, դեկորատիվ կուսակցությունն է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտը վերջին 30 տարվա ընթացքում եղել է դեկորատիվ, թատրոն է եղել, որտեղ եղել են բազմաթիվ դերասաններ»,-ասաց նա:

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:

Նշենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը սկսվեց Տերունական աղոթքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ