News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թեհրանը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակում հետազոտական գործունեություն ծավալելու սահմանափակումները հաշվի առնելուց: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով PressTV-ին:

«Միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը հատուկ նշանակություն ունի, քանի որ հետազոտական գործունեությունն այլեւս չի սահմանափակվի»,- ասել է նա:

Կամալվանդին նշել է, որ Թեհրանն ուրանի հարստացման համար IR-6 նոր սերնդի ցենտրիֆուգներ կօգտագործի:

«Երեկ մենք շահագործեցինք IR-6 20 ցենտրիֆուգներից կազմված բլոկը եւ հետագայում կշահագործենք IR-6 30 ցենտրիֆուգներից կազմված բլոկը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Իրանը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակում հետազոտություններ անցկացնելու սահմանափակումներից:

Բացի այդ, Կամալվանդիի խոսքով, Թեհրանը տվյալ փուլում մտադիր չէ փոխել ատոմային օբյեկտների նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հասանելիության ռեժիմը:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ