News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի որոշումների ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների եւ բոլորի համար, այլ նաեւ ՍԴ որոշման պատճառաբանական մասում բերված իրավաբանական դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, ՍԴ վերջին որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակի հետեւում է, որ առ այս պահը Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ գտնվել է ապօրինաբար եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար:

«Դուք գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել իր այն գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ եւ այդ գործողությունները բխել են նրա կարգավիճակից: Ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողությունները իրենք իրենցոբվ բխե՞լ են նրա կարգավիճակից, թե ոչ: Անցած տարվա օգոստոսի 13-ին դատավոր Ազարյանը եկավ եզրահանգման, որ Քոչարյանի գործողությունները բխել են նրա կարգավիճակից եւ ազատ արձակեց: Դրանից հետո վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, բայց վերջնական եզրահանգման չեկավ, բայց թողեց խնդիրը վերաքննիչ քրեական դատարանին:

Անցած տարվա դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը արդեն դատավոր Ռոմիկ Մխիթարյանը եկավ եզրակացության, որ մեղսագրվող գործողությունները պարոն Քոչարյանի կարգավիճակից չեն բխել»,-ասաց Ալումյանը:

Նա մեջբերեց ՍԴ որոշումից մի հատված, որը համարեց հանգուցային կետերից մեկը. «ՍԴ-ն փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող ՀՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որեւէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես ՀՀ նախագահի բխող կամ չբխող»:

Այսինքն եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող այդ հարցին պատասխան տալ, չի կարող օրինական լինել որեւէ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ իրեն վերագրվում է: Սա, իմ կարծիքով, ՍԴ որոշման գլխավոր մեսիջներից մեկն է»,-ասաց պաշտպանը:

Իր հերթին Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց. «Այսօր «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված, որեւէ կերպ չհաղթահարված անձ: Սա նշանակում է Սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում: Քանի որ անձեռնմխելիություն բառը եւ ՔԿՀ-ն միմյանց բացառում են:

ԵՐբ ՍԴ-ն արձանագրեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, որը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին, որը ես փորձեցի ավելի պարզ ներկայացնել որպես անձի չկալանավորվելու իրավունք: Դա հստակ ամրագրված է ՍԴ որոշման մեջ: Երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել: Նրա նկատմամբ նույնիսկ մեղադրանքի որոշում չէր կարող տեղի ունենալ: Սա պայմանավորված է նրանով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային կառուցակարգեր»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է օրենսգիրքը նման կարգավորում նշել, որից հետո հնարավոր կլիներ կալանավորել նախագահին:

«Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ»,-հայտարարեց նա:

Նա հավելեց, որ ՍԴ որոշումից հետո կարելի է առհասարակ չդիտարկել նաորդ տարվա նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանի որոշումը, քանի որ դա բխել է այնպիսի օրենսդրական բացի պայմաններում, որոնք խախտել են Սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքը, 61-րդ, 63-րդ հոդվածները եւ առհասարակ համաչափության սկբունքը:

Արամ վարդեւանյանը հայտարարեց, որ ՍԴ որոշման հստակ հիմքեր են նախատեսված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Տարուց ավելի առկա է քրեական հետապնդում այնպիսի անձի նկատմամբ, որը Սահմանադրության 140-րդ հոդվածի ուժով օժտված է հատուկ պաշտպանության միջոցներով: Այդ հատուկ պաշտպանության միջոցները առհասարակ գոյություն չունեն քրեական դատավարական օրենսդրության մեջ:

Քանի որ քրեականհետապնդումը, մեղադրանք առաջադրելու որոշումը եւ դրանից բխող հետագա դատավարական գործողությունները իրականացվել են առանց որեւէ ընթացակարգի, որը կերաշխավորեն պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը»,-ընդգծեց պաշտպանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն նաեւ արձանագրեց, որ անձեռնմխելիությունը վերաբերում է ոչ միայն իր կարգավիճակից բխող գործողությանը, այլ նաեւ իր գործունեությունից բխող գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ