News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2008թ. մարտի 1-ի իրադարձության զոհերի հարազատներին եւ վիրավորներին աջակցությունը պետք է տրվի ոչ պետության բյուջեից։ Այս մասին TopNews-ի հետ զրույցում ասել է ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Միանգամից ասեմ, որ միանշանակ կողմ եմ, որ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրվի, որ փոխհատուցում ստանան տուժածները, ընդ որում, բոլորը, անկախ նրանից, թե ողբերգական դեպքերի ժամանակ, որ կողմում են եղել: Այսուհանդերձ, ես դեմ եմ, որ փոխհատուցումը վճարվի պետության բյուջեից: Վստահ եմ, որ շատ ավելի արդարացի եւ ճիշտ կլիներ, եթե մենք սպասեինք, եւ տեսնեինք, թե դատարանն ինչ որոշում է կայացնում: Մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե ում մեղքով եւ ում գործողությունների հետեւանքով եղան զոհերն ու վիրավորները, ովքեր էին մարդասպանները եւ հրահրիչները: Իսկ երբ դատարանը կորոշի մեղավորներին, ապա հենց նրանք էլ պետք է վճարեն այդ փոխհատուցումը։

Իսկապես, մարդկանց մեջ թյուր կարծիք կա, թե ՀՔԾ-ն, իրավապահները փորձում են պարզել մեղավորներին, եւ որ դրա համար է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տպավորություն է, որ իշխանությունները խնդիր են դրել ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցել, թե նա կալանքի տակ է հենց զոհերի եւ վիրավորների համար: Իսկ իրականությունն այն է, որ քրեական գործում տող չկա զոհերի եւ վիրավորների մասին: Սրա մասին ուզում եմ հատուկ շեշտել»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ պետբյուջեից գումար չտրամադրելու ևս մեկ պատճառ կա. «Հիմա Սարի թաղի դեպքերից տուժածները, Էլեկտրիկ Երեւանի ժամանակ տուժածները, 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո տուժածները կարող են հանգիստ դիմել դատարան եւ նույնաչափ գումարով փոխհատուցում պահանջել եւ որեւէ տրամաբանական ոչ այս դեպքում չի կարող լինել»:

Հարցին՝ ինչո՞ւ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում վճարելու համար գումար գտնվեց, իսկ զինվորների համար չի գտնվում, Համբարյանը պատասխանել է. «Պարոն Փաշինյանն իրեն այդ իրադարձությունների համար մեղավոր է զգում եւ դրանով փորձում է քավել իր մեղքը: Մյուս կողմից, փոխհատուցում վճարելով, նա գուցե կարծում է, որ այդ մարդիկ դատական պրոցեսի ժամանակ կտան այն ցուցմունքները, այն վկայությունները, որը եւ ցանկանում են լսել իշխանությունները: Այլ կերպ ասած, սա կարող է եւ դիտվել որպես կաշառք: Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ փոխհատուցում պետք է վճարվի նրա կամ նրանց գրպաններից, ովքեր մեղավոր են եղել արյունալի դեպքերի համար: Չպետք է շտապել եւ պետք է սպասել այնքան, մինչեւ դատարանը կմատնանշի կոնկրետ մեղավորներին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունն իր սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման  նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը  հատկացնել 720 մլն դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ