News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի սահմանայիններն արգելել են Սերբիայի զինված ուժերի պատվիրակության մուտքը երկիր: Պատվիրակությունը պետք է մասնակցեր «Յասենովաց» համակենտրոնացման ճամբարի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս մասին TANJUG գործակալությանը հայտնել է Սերբիայի ՊՆ-ն:

Նշվում է, որ ռազմական ակադեմիայի կուրսանտներից եւ կադետներից կազմված պատվիրակությանը սահմանին խուզարկել են: Ուղեբեռում ռազմական համազգեստ հայտնաբերելով՝ սահմանայիններն արգելել են պատվիրակության մուտքը: Երբ սերբ կուրսանտներին առաջարկել են համազգեստը թողնել մուտքի հսկողություն սահմանային անցուղիում, հայտնել են, որ արգելքի պատճառը համազգեստի մեջ չէ: Պատճառը «համապատասխան փաստաթղթերի եւ այցի նպատակի ապացույցների բացակայությունն» է եղել:

Դեպքը մեկնաբանել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը նշել է, որ «խորվաթները չեն ցանկանում հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց անցյալը»: Նա ասել է, որ հպարտ է ֆաշիստների դեմ սերբ ժողովրդի պայքարով եւ կոչ է արել հավասարապես հարգել նացիզմի բոլոր զոհերի հիշատակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ