News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում աճում են պոպուլիստական եւ ազգայնական տրամադրությունները: Այս մասին են վկայում 27 պետություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ipsos սոցոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները: Հարցման արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 5-ին, հաղորդում է DW-ը:

Մասնավորապես, հարցված չափահասների 64%-ը (2016թ. 63%-ը) կարծում է, որ իր երկրին ուժեղ առաջնորդ է պետք: Ընդ որում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Ճապոնիայում նման տեսակետը կիսում են հարցվածների մոտ կեսը: Բացի այդ, հարվածների մոտ կեսը՝ 49%-ը (նույնը 2016թ.), կարծում է, որ խնդիրների լուծման համար ուժեղ առաջնորդ է պետք, որը պատրաստ է խախտել սահմանված կանոնները:

Ռուսաստանցիների երկու երրորդն ուժեղ առաջնորդ է ցանկանում տեսնել

Սոցիոլոգները Ռուսաստանը դասել են այն պետությունների խմբին, որտեղ գերակայում են ազգայնական հայացքները: Ռուսաստանցիների ավելի քան երկու երրորդը կարծում է, որ պետությանն ուժեղ առաջնորդ է պետք: Իսկ հարցվածների կեսը թույլատրելի է համարում խնդիրների լուծման համար առաջնորդի կողմից կանոնների խախտումը: Դրա դեմ է հանդես եկել միայն հարցվածների 21%-ը:

Յուրաքանչյուր երկրորդը հանրությունը պառակտված է համարում

27 պետություններում հարցվածների մեծ մասը վստահ է, որ իր երկրում տնտեսությունը կառուցված է հօգուտ հարուստների եւ իշխանությունների: Նման կերպ է մտածում հարցված ռուսաստանցիների 76%-ը:

Հարցվածների եւս 66% (2016թ. 64%) կարծում է, որ ավանդական կուսկացություններն ու քաղաքական գործիչները բնակչությանն ուշադրություն չեն դարձնում: Այդպիսով, նման տեսակետեր հաճախ հանդիպում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ Արգենտինայում: Միեւնույն ժամանակ, նման տեսակետ քիչ է հանդիպում Իսրայելում, Իտալիայում եւ Սերբիայում (համեմատած 3 տարի առաջ անցկացված հարցման հետ):

Հարցված ռուսաստանցիների 72%-ը կարծում է, որ ավանդական կուսակցություններն ու քաղաքական գործիչները բավարար ուշադրություն չեն դարձնում բնակչությանը: Հակառակ կարծիքին է հարցվածների 8%-ը:

Ipsos-ի փորձագետները նշել են երկիրը պառակտված համարողների թվի պակասը: 2016թ. նման կարծիք ունեին հարցվածների 58%-ը, իսկ այս տարի՝ 54%-ը: Հարցված ռուսաստանցիների 64%-ը հանրությունը պառակտված է համարում, իսկ 14%-ը համաձայն չէ դրա հետ:

Աշխատաշուկան եւ ազգայնական հայացքները

Հարցվածների 60%-ը (2016թ. 56%) կարծում է, որ աշխատատեղերի սակավության պայմաններում գործատուները պետք է ընդունեն համաքաղաքացիներին, այլ ոչ թե ներգաղթյալներին:

Հարցվածների եւս 60% համաձայն չէ, որ իր երկիրն առավել շահավետ դրության մեջ կհայտնվի, եթե ընդունի երկրում ապրել ցանկացող բոլոր ներգաղթյալներին: Բացի այդ հարցվածների 43%-ը (2016թ. 39%) կարծում է, որ ներգաղթյալները տեղացիներից խլում են կարեւորություն ունեցող սոցիալական ծառայությունները: Այդպես է մտածում հարցված ռուսաստանցիների 45%-ը: Բացի այդ, հարցված ռուսաստանցիների 81%-ն աջակցում է ներգաղթյալների փոխարեն համաքաղաքացիներին աշխատանքի ընդունելու առավելությունը, ինչի հետ համաձայն չէ 7%-ը: Եվ միայն 6%-ն է կարծում, որ Ռուսաստանի համար օգուտ կլինի Ռուսաստանում ապրել ցանկացող բոլոր ներգաղթյալներին ընդունելը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ