News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատը ներկայացրել է opendemocracy.net լրատվական կայքի հոդվածի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ հոդվածի ամբողջական թարգմանությունը;

Ըստ այդմ, նշվում է. «Opendemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է «Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի հակասական ծրագրին աջակցելու համար» հոդվածը, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։

Հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների, ներառյալ դեսպանների եւ Լիդիան ընկերության ներկայացուցիչների միջեւ բազմաթիվ հանդիպումների մասին։ Այս խնդիրը բարձրացվել է նաեւ Միացյալ Թագավարության խորհրդարանում, մասնավորապես՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել-Մոյլը հարցումներ է հղել Բրիտանիայի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք կառավարությունը երբեւէ գնահատել է, թե ինչ արժանիքներ ունի հանքարդյունաբերական ծրագիրը Մեծ Բրիտանիայի շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի 2013թ․ հայտարարությունները, թե Ամուլսարի հանքի ծրագիը խոշորագույն բրիտանական ներդրումն է Հայաստանում, եւ արդյո՞ք Բրիտանիայի ժողովրդի գրպանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է այդ վիճարկելի ծրագիրը։

Պետքարտուղար՝ Պահպանողական կուսակցության անդամ Քրիսթոֆեր Պինչերի պատասխանից պարզ է դառնում, որ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնում իր դեսպանների վարքագծի համար, ավելին, Բրիտանական բյուջեից ֆինանսավորվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք Ամուլսարի ծրագրի առաջխաղացման մեջ մեծ դեր են ունեցել, մինչեւ 2017թ․-ը Միջազգային ֆինանսական կորպորացիան, եւ մինչ օրս ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկը (ՎԶԵԲ)։ Մեր կողմից հավելենք, որ 2012-2014թթ․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի համաժամանակյա դեսպաններ են եղել ամուսիններ Ջոնաթան Էյվզը եւ Քեթրին Լիչը։ Նախկին դեսպան Էյվզն այժմ բարձր պաշտոն է վարում Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկում՝ ՎԶԵԲ-ում։

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության վարքագծին՝ Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էնջելը մեկնաբանում է․ «Լիդիանը մի ընկերություն է, ում կողմից միջազգային «կորպորատիվ դատարանների» արբիտրաժի սպառնալիքը կարծես վախեցրել է Հայաստանի կառավարությանը եւ դրդել է վերջինիս հնազանդվել ու համաձայնություն տալ Ամուլսարի վտանգավոր հանքին՝ դրանով իսկ ստիպելով ՀՀ կառավարությանը դավաճանել սեփական ժողովրդին։ Ինչո՞ւ է ՄԹ դեսպանությունն այսքան սերտորեն համագործակցում մի թունավոր ընկերության հետ, որը ոտնատակ է տալիս ժողովրդավարությունը Հայաստանում: Փոխարենը, այն պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ իրենց մաքուր ջրի եւ արժանապատիվ, կենսակայուն աշխատատեղերի համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու համար»։

Տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ եւ անհատներ դիմել են այդ նույն դեսպանությանը՝ կոչ անելով դադարեցնել իրենց աջակցությունը Ամուլսարի աղետաբեր ծրագրին։ «Արդյոք Ձեր հարեւանությամբ բացահանք շահագործելու որեւէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն եւ կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաեւ ՀՀ քաղաքացիների եւ բնակիչների հանդեպ»,- ասվում է կոչ-նամակում:

Հոդվածում ներկայացված են Բրիտանիայի արտաքին գերատեսչության ներքին փաստաթղթերը, մեջբերումներ Բրիտանիայի դեսպաններից, Հայաստանում պայքար մղող խմբերից, Մեծ Բրիտանիայում Ամուլսարի հանքի դեմ պայքարին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներից, Ջերմուկում սոցիալական ազդեցության մասին անկախ հարցում իրականացրած կազմակերպությունից, ՄՖԿ օմբուդսմենի զեկույցից, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմինե Իշխանյանից եւ այլն։

Հայկական բնապահպանական ճակատը Թոմաս Ռոուլիի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է կից ամբողջությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ