News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջուկային գործակալությունը (ԱԷՄԳ) իր կառավարման խորհրդին տեղեկացրել է, որ Իրանը կարող է թաքցնել միջուկային նյութերը եւ դրանց հետ կապված գործունեությունը։ Համապատասխան հաղորդագրությունը շաբաթ օրը Twitter-ում տեղադրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը (Կոռնել Ֆերուցե) ուղեւորվում է Իրան այն ժամանակ, երբ ԱԷՄԳ-ը իր կառավարման խորհրդին տեղեկացրել է , որ Իրանը կարող է թաքցնել միջուկային նյութերը եւ/կամ գործունեությունը միջուկային ոլորտում»,- գրել է Բոլթոնը։

«Մենք միանում ենք կառավարման խորհրդի մյուս անդամներին՝ ակնկալելով կարճ ժամկետում լիարժեք պատասխան ստանալ իրավիճակի մասին»,- հավելել է նա։

Շաբաթ օրը ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդրիկ Դալը հայտնել էր, որ գործակալությունը ծանոթացել է միջուկային ծրագրի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները 3-րդ անգամ կրճատելու Իրանի հայտարարության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությանը։ Միաժամանակ, սեպտեմբերի 8-ին Իրանում նախատեսված է Ֆերուցեի հանդիպումը իրանական իշխանությունների հետ։ Գործակալությունում նշել են, որ այդ հանդիպումը ԱԷՄԳ-ի եւ Իրանի փոխգործակցության մի մասն է, որը կապված է միջուկային համաձայնագրի ստուգման եւ մոնիթորինգի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ