News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Air Asia բյուջետային ավիաընկերության А320 ինքնաթիռը շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Մալդիվյան կղզիների միջազգային օդանավակայանում, որտեղից 22 րոպե առաջ եղել էր թռիչքի մեկնարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, սակայն այդ մասին տեղեկատվությունը թաիլանդական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից տարածվել է միայն շաբաթ օրը՝ ավիաընկերության կողմից վթարի մասին զեկույցը ստանալուց հետո, որն, ըստ միջազգային կանոնների, պետք է տեղի ունենա միջադեպից հետո 72 ժամվա ընթացքում։

Հրդեհին նախորդել են երկու հզոր պայթյուններ, որոնք լսելի են եղել ուղեւորներին, շատերը տեսել են նաեւ շարժիչից դուրս եկող բոցը։ Կրակը երեւացել է նաեւ ներքեւից։ Հեռուստաալիքի նկարահանած տեսանյութում երեւում է, որ թռիչքից անմիջապես հետո ինքնաթիռի աջ թեւին հրդեհ է սկսվում, եւ որ ինքնաթիռը բարձրանում է այրվող շարժիչով։

Օդաչուներին, ովքեր գործել են ըստ կանոնների, հաջողվել է բարձրություն հավաքելուց հետո հանգցնել հրդեհը, իսկ այնուհետեւ իջեցնել ինքնաթիռը նույն օդանավակայանում։

Ինքնաթիռում եղել է 58 ուղեւոր եւ անձնակազմը։ Ստեղծվել է հանձնաժողով՝ միջադեպի պատճառները հետաքննելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ