News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը փոխել է երկրի էներգետիկայի նախարարին: Այդ պաշտոնը զբաղեցնում է նրա որդին՝ թագաժառանգ Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը, հաղորդում է DW –ը՝ հղում կատարելով SPA-ին: Աբդել Ազիզ բեն Սալմանը զբաղեցնում էր էներգետիկայի հարցերով պետնախարարի պաշտոնը: Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորական ընտանիքի անդամը կզբաղեցնի էներգետիկայի նախարարի պաշտոնը:

Նախկին նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը մինչեւ վերջերս գլխավորել է էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարությունը, սակայն օգոստոսի 30-ին թագավորը հայտարարել է արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների առանձին նախարարություն ստեղծելու մասին:

Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, որը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, պատրաստվում են արդիականացնել էկոնոմիկան եւ ստեղծել աշխատատեղեր երիտասարդների համար: Այդ առնչությամբ 2018 թվականին թագավոր Սալմանը երեք նոր նախարար է նշանակել:

Միեւնույն ժամանակ Էր Ռիադը կոշտ քաղաքականություն է իրականացնում իրավապաշտպանների նկատմամբ: Բացի այդ, սաուդյան թագավորական տունը կասկածվում է ամերիկյան The Washington Post թերթի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ: Խաշոգջիի սպանության գործը զգալիորեն ազդել էր Սաուդյան Արաբիայի միջազգային հեղինակության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ