News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աբխազիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, կիրակի լրագրողներին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Քվեարկությունն անցկացվում է 154 ընտրատեղամասերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընտրությունների երկրորդ փուլում պայքարում են գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Քվիցինիան. նրանք օգոստոսի 25-ին կայացած ընտրություններում հավաքել են ձայների 24.83 եւ 22.91 տոկոսը համապատասխանաբար:

ԿԸՀ-ի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերում ներկա են նախագահի թեկնածուների դիտորդները եւ նրանց վստահված անձինք, իսկ կարգուկանոնն ապահովելու համար ներգրավված են ոստիկանության 700 աշխատակիցներ:

Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվում են յոթերորդ անգամ՝ սկսած 1994 թվականից: Առաջին փուլում երկրի բարձրագույն պաշտոնին հավակնել է ինը թեկնածու. հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ասթամուր Թարբան, «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Քվիցինիան, նախկին վարչապետ Շամիլ Ադզինբան, խորհրդարանի պատգամավոր Ալմաս Ջափուան, ԱԳ նախկին փոխնախարար Օլեգ Արշբան, «Աքզաարա» կուսակցության նախագահ եւ ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան, գործարար Ասթամուր Կակալիան, Աբխազիայի համալսարանի դասախոս Արթուր Անքվաբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ