News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 11 մարդու, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդ Մոհամեդ Բադիին, հաղորդում է AP-ը:

Դատավճիռը կայացվել է 2011 թվականի ժողովրդական ապստամբության ժամանակ բանտերից զանգվածային փախուստների առնչությամբ մեղադրանքների հետ կապված կրկնակի դատավարությունից հետո:

Կրկնակի դատավարությունը կապված էր 2011 թվականի հունվարին եգիպտական բանտերից 20 000 բանտարկյալների փախուստի հետ:

Կահիրեի քրեական գործեր քննող դատարանը դատապարտել է նաեւ ութ այլ անձանց 15 տարվա ազատազրկման միեւնույն մեղադրանքով:

Դա Բադիի ցմահ ազատարկումներից վերջինն է: Նա նաեւ դատապարտվել է մահապատժի 2013 թվականին ձերբակալվելուց հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ