News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես`

Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 2000 քմ, 2000 քմ, 7000 քմ, Ավան վարչական շրաջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 200 քմ, 5000 քմ, 200 քմ,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 3 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Տպել
Ամենաշատ