News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առեւտրի ծավալը կտրուկ անկել է: Երկու կողմերը պատրաստվում են նոր բանակցություններին առանց առաջընթացի որեւէ նշույլի խորացող սակագնային պատերազմում, որը սպառնում է համաշխարհային տնտեսական աճին, հաղորդում է AP-ը:

Օգոստոսին ամերիկյան ապրանքների ներկրումը նվազել է 22 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա մինչեւ 10.3 մլրդ դոլարի:

Չինաստանի խոշորագույն շուկայում՝ Միացյալ Նահանգներում, արտահանումն անկում է ապրել 16 տոկոսով մինչեւ 44.4 մլրդ դոլարի չափով պատժող սակագների ճնշման ներքո, որոնք սահմանվել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առեւտրի ոլորտում եւ Պեկինի տեխնոլոգիական հավակնություններում դրական հաշվեկշիռը պահպանելու պայքարում:

Չինաստանը զսպում է ԱՄՆ-ի ճնշումը, իսկ Միացյալ Նահանգները, Եվրոպան, Ճապոնիան եւ մյուս առեւտրային գործընկերները հայտարարում են, որ այդ ծրագրերը խախտում են Չինաստանի պարտավորությունները շուկան բացելու առումով եւ հիմնված են տեխնոլոգիաները գողանալու կամ ընկերությունների վրա ճնշում գործադրելու վրա տեխնոլոգիաները փոխանցելու նպատակով:

Չինական արտահանողները բախվում են նաեւ ճնշմանը համաշխարհային սպառողական պահանջարկի թուլացման առնչությամբ այն ժամանակ, երբ իշխանությունները կոչ են անում նրանց գտնել ուրիշ շուկաներ ԱՄՆ-ին փոխարինելու համար:

ԱՄՆ-ի հետ Չինաստանի քաղաքական առումով զգայուն առեւտրային ավելցուկը կրճատվել է մինչեւ 31.3 մլրդ դոլար:

Չինաստանի համաշխարհային արտահանումն անկել է 3 տոկոսով մինչեւ 214.8 մլրդ դոլարի չափով, իսկ ներկրումն աճել 1.7 տոկոսով մինչեւ 180 մլրդ դոլար: 2019 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 5.6 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա: Սակայն ԵՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 3 տոկոսով:

ԱՄՆ-ը եւ Չինաստանը պատրաստվում են բանակցել հոկտեմբերին, սակայն կողմերից եւ ոչ մեկը չի հասկացրել, որ պատրաստ է գնալ զիջումների:

Պեկինն ասում է, որ Թրամփի պատժիչ սակագները պետք է չեղարկվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին: Վաշինգտոնն ասում է, որ որոշ սակագներ պետք է ուժի մեջ մնան, որպեսզի Պեկինը կատարի իր խոստումները:

Բանակցությունները շարունակելու մասին որոշումը, չնայած վերջերս տեղի ունեցած սակագների բարձրացման, ոգեշնչել է համաշխարհային ֆինանսական շուկաները:

Վերջին էսկալացիայի ժամանակ Վաշինգտոնը սահմանել էր 15 տոկոս սակագներ չինական ապրանքների ներկրման համար 112 մլրդ դոլարի չափով եւ պատրաստվում է մինչեւ դեկտեմբերի 15-ը սահմանել լրացուցիչ սակագներ 160 մլրդ դոլարի չափով: Ի պատասխան այդ գործողություններին՝ Պեկինը սահմանել էր 10 եւ 15 տոկոսի չափով մաքսատուրքեր ամերիկյան ներկրված ապրանքների համար:

Պեկին նաեւ պատասխան միջոցներ էր ձեռնարկել՝ չեղարկելով սոյայից ընդեղենի գնումը, որը համարվում է ԱՄՆ-ից Չինաստան ներկրված ամենախոշոր ծավալով ապրանքներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ