News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թալիբները դադարեն բռնությունն ու անցկացնեն ուղիղ բանակցություններ կառավարության հետ: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի գրասենյակը, հաղորդում է Reuters-ը:

«Իրական խաղաղություն կլինի, երբ թալիները հրադադարի համաձայնություն տան»,-հայտարարել են Հանի ներկայացուցիչներն՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թալիբների հիմնական առաջնորդների հետ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեւիդ նախագահական համալիրում խաղաղ բանակցությունները չեղարկելու որոշմանը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է խաղաղ բանակցությունները, երբ «Թալիբանը» պատասխանատվություն է ստանձնել Քաբուլում հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է ամերիկացի զինծառայողն ու եւս 11 մարդ:

Թրամփն ասել է, որ պլանավորում էր հանդիպել Աֆղանստանի նախագահի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ