News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընտանիքի, մայրության եւ երեխաների պաշտպանության հարցերով պատրիարքական հանձնաժողովի ղեկավար ավագ քահանա Դիմիտրին (Սմիրնով) անվանել է ժամանակակից ռուս տղամարդկանց որպես թույլ, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մեր տղամարդիկ մեր ազգային ողբերգությունն են»,-ասել է հոգեւորականը: Նա նշել է, որ տղամարդկանց թուլությունը մասամբ սերում է «կանացի դաստիարակությունից»: Ընդ որում՝ ՌՊՑ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուս կինն ուժեղ է իր գենետիկայով:

Հոգեւորականի կարծիքով՝ սխալ է նաեւ այն, որ ռուս կինը հնարավորություն է ստացել ծնել 10 երեխա, իսկ նրան ստիպել են աշխատել: «Երբ ունես 12 երեխա, որեւէ աշխատանքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Տղամարդը պետք է աշխատի եւ այդ աշխատանքում կոփվի»,-ընդգծել է նա:

Հայր Դիմիտրին խոստովանել է, որ ռուսների շրջանում հանդիպում են իսկական տղամարդիկ, սակայն դա, ըստ նրա,  տեղի է ունենում եզակի դեպքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ