News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ լարված հարաբերությունները թուլացնելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:

Ճապոնիայի ԱԳ առաջին փոխնախարար Տակեո Մորին եւ Ֆրանսիայի անվտանգության քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյա Ֆիլիպ Էրերը բանացկություններ են անցկացրել Փարիզում:

Տակեո Մորին ասել է, որ Տոկիոն բոլոր ջանքերը կգործադրի մերձարեւելյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:

Ճապոնիան ձգտում է կազմակերպել երկրի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում, որը կկայանա հաջորդ ամսվա վերջում:

Ավելի վաղ Ճապոնիան հայտարարել էր Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուն ուղղված լուծումներ գտնելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ