News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տասնյակ ոչխարներ են բերել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները, որոնք այսօր անցկացնում են այդտեղ բողոքի ակցիա Գեորգի Գախարիայի՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակման դեմ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Այսօր լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը պետք է հայտարարի վստահության քվե «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված հինգերորդ վարչապետի՝ Գեորգի Գախարիայի գլխավորած կառավարությանը: Չնայած ընդդիմությունը կտրականապես դեմ է կառավարության ղեկավարի պաշտոնում նախկին ՆԳ նախարարի նշանակմանը՝ իշխող կուսակցությունը կարող է ապահովել 76 պատգամավորական ձայն նոր կառավարությունը հաստատելու համար, որում փոխվել են միայն ուժային կառույցների ղեկավարները:

Ոչխարներին բերել են «Հանուն ազատության» շարժման անդամները, որոնք արդեն երկու ամիս է, ինչ անցկացնում են բողոքի ակցիաներ խորհրդարանի մերձակայքում՝ պահանջելով հեռացնել Գեորգի Գախարիային ՆԳ նախարարի պաշտոնից: Նրանք մեղադրում են Գախարիային հունիսի 20-ի հանրահավաքը ցրելու մեջ, որի ժամանակ ծանր վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ, իսկ երկու երիտասարդներ զրկվել են աչքից:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ անվանել են ոչխարներին իշխող կուսակցության պատգամավորների անուններով՝ Վոլսկի, Թելեքվաձե, Չուգոշվիլի, Զարդիաշվիլի, Ցիլոսանի, Մդինարաձե եւ այլն, քանի որ նրանք խորհրդանշում են հնազանդություն, որով խորհրդարանականները սատարում են վարչապետի պաշտոնում նոր նշանակումը:

«Ոչխարները բողոքի զգացում չունեցող կենդանիներ են եւ գնում են այնտեղ, ուր կկանչի հովիվը»,-բացատրել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: «Որեւէ տարբերություն չկա «Վրացական երազանքի» պատգամավորների եւ ոչխարի հոտի միջեւ»,- լրագրողներին հայտարարել են շարժման մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ