News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք բոլոր ընտրությունների նախաշեմին պաշտոնական մեր տեսակետը ներկայացնելուց ներկայացնում ենք նաեւ մեր շահագրգռվածությունը, որ Արցախում կազմակերպվող ընտրություններին մանակցեն հնարավորինս տարբեր միջազգային կառուցներ, Հայաստանի հասարարկական հատվածի ներկայացուցիչները, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ու արտախորհրդարանական ուժերը, մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ ցանկացած կազմակերպություն, որը կցանկանա հետեւել Արցախում ընթացող ընտրություններին, դրա լիարժեք հնարավորությունն ունենան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի հայաստանյան կազմակերպությունների կողմից Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու առնչությամբ։

«Բնականաբար, այդ ընտրությունների կազմակերպիչների հետ այդ նախընտրական շրջանում բազմազան քննարկումներ ենք ունեցել, շատ ուրախ եմ, որ ինչպես միշտ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով եւ համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբր դիտորդ մասնակցել ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան ընդգծված եւ խորը արմատներ գցած եւ ժողովրդի համար արժեք են ներկայացնում»,–նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր անհամաձայնությունների մասին եւ կառավարման համակարգերի ներդաշնակեցման անհրաժեշտության մասին, Բակո Սահակյանը պատասխանեց.

«Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջադրանքների շարքին է դասվում, եւ մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել՝ նպատակ ունենալով ներդաշնակության մակարդակը բարձրացնել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն: Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին» ։

Տպել
Ամենաշատ