News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, Ստեփանակերտ քաղաքի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը։ 

«Բոլորս կատարում ենք մեր ընտրությունը, ընտրությունը դեպի մեր ապագա, դեպի մեր խաղաղ կյանք, ընտրությունը մեր ընտանիքների համար եւ ընտրությունը դեպի մեր երազանքների քաղաք։ Հուսով եմ, որ բոլորս միասին, մեր բոլորիս ջանքերով կկարողանանք իրականացնել ամեն ինչ, որ էլ ավելի բարեկեցիկ քաղաք ունենանք, էլ ավելի գեղեցիկ քաղաք ունենանք, եւ կարողանանք մեր երեխաների համար կերտել մեր ապագան»,–նշեց նա։

Իր սպասելիքների մասին խոսելիս Գրիգորի Սահակյանն ասաց. «Ամենից կարեւորը սպասում եմ, որ մեր ժողովրդի կամքը լինի, մեր ժողովրդի ցանկությունը ապագան կերտելու համար՝ ինչ քաղաք են ուզում տեսնել՝ ըստ մեր ծրագրերի»։

Հարցին՝ ինչ կուենան ստեփանակերտցին, եթե իրեն ընտրի, նա պատասխանեց. «Խաղաղ, բարեկարգված, բոլորիս համար հավասար պայմաններով, սոցիալապես ապահովված, բոլորի հոգսերով զբաղվող համայնքի ղեկավար»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անելու ընտրվելու դեպքում, որն է լինելու առաջին քայլը, որին ի պատասխան քաղաքապետի թեկնածուն ասաց.  «Նորից այցելելու ենք քաղաքի բոլոր փողոցները, բոլոր տեղերը, որ չենք եղել, որ ճշտում իրականացնենք, տվյալներ հավաքենք, որ իրականություն դառնա մեր ասածները եւ նոր եռանդով անցնենք աշխատանքի»։

Հարցին՝ չընտրվելու դեպքում վերադառնալո՞ւ է բանակ, նա արձագանքեց՝ «միշտ բանակի կողիքն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ