News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը 1-2 ամսվա մեջ որոշում կկայացնի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադելու վերաբերյալ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Մայիլյանը:

«Շատ դրական արձագանք եղավ թե Արցախից, թե Հայաստանից, թե Սփյուռքից նաեւ հայաստանյան մամուլից, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, եւ դա կօգնի վերջնական որոշման համար: Վերջնական որոշման համար նաեւ պետք է անցկացնեի խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ ինձ թվում է՝ մոտակա 1-2 ամսվա մեջ վերջնական որոշում կկայացնեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ մամուլում լուրեր են տարածվել, որ գործող նախագահը հաջորդ ընտրություններին  իրեն է աջակցելու, Մայիլյանն ասաց, որ Բակո Սահակյանը չի կարող որեւէ մեկին աջակցել. նա համապատասխան պայմաններ է ստեղծելու, որ օրենքի սահմաններում անցնեն ընտրություններ:

Մայիլյանը նաև խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին՝ որքանով են համապատասխանում իրականությանը այն տեղեկություններին, որ ինքը Հայաստանի իշխանությունների նախընտրելի թեկնածուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ