News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Հանրապետության հրապարակում «Ես սիրում եմ Մոսկվան» ցուցանակի հայտնվելը, որը սոցցանցերի որոշ օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել։

«Բոլոր էն ֆրենդների համար, որոնց հետաքրքրում է, թե ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը։

Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով, 1 ՕՐՈՎ Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երեւանի որոշ հատվածներում։ Իսկ իմ տեղադրած նկարներն անցած տարիներին արվել են Մոսկվայում, քաղաքի սրտում՝ Երեւանի օրերին, երբ Կարմիր հրապարակն ու մերձակայքը լցված էին Հայաստանի ու Երեւանի սիմվոլիկայով, տաղավարներով ու պաստառներով։

Կարող ենք շատ սիրել այս կամ այն քաղաքը, կամ քիչ, բայց սա նորմալ պրակտիկա է բարեկամ քաղաքների համար։

Շնորհավոր Մոսկվայի օրը»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ