News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շփոթել է Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի ազգանունը՝ սխալմամբ նրան անվանելով Ելցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Haaretz պարբերականին:

Կիրակնօրյա նիստի ժամանակ ելույթ ունենալիս նա պատմել է Մեծ Բրիտանիա կատարած այցի մասին. «Ես վերադարձել եմ Լոնդոն կատարած շատ հաճելի այցից, որտեղ հանդիպել եմ վարչապետ Բորիս Ելցինի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Նեթանյահուն: Ներկաները նույն պահին ուղղել են նրան: Վարչապետը ժպտացել է եւ հայտարարել, որ պարզապես ստուգում էր՝ արդյոք նրան ուշադիր են լսում:

Բորիս Ջոնսոնը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ այս տարի հունիսին:

Բորիս Ելցինը ղեկավարել է Ռուսաստանը 1991-1999 թվականներին: Նա մահացել է 2007 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ