News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երեւան-Մոսկվա համար 908 չվերթի ուղեւորների օդանավ նստեցման ժամանակ, ուղեւորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որեւէ պահանջ չի ներկայացրել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը։

Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղեւորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղեւորների իջեցում եւ ուղեւորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի եւ օդանավի ամբողջական զննում։

Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր եւ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղեւորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում
Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին...
Տանտիրուհին վերադարձել էր և տեսել, որ հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան. գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել...
Իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեց
Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել է փախուստի…
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3898 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ...
Տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով
2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին…
Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի գործունեությունը ՀՀ-ում. ինչու է ՔԿ-ն ձեռնպահ մնում հրապարակային բանավեճից
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է…
Ամենաշատ