News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետեւել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ եւ՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, եւ՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով:

Արցախի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները եւ թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար:

Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 6 զանգ, որոնք առնչվել են գլխավորապես ԱՀ ընտրական օրենսդրության մի շարք դրույթների պարզաբանմանը: Իսկ զանգերից մեկը կատարվել է դիտորդի կողմից, որը ներկայացրել է գյուղական համայնքներից մեկում էլեկտրամատակարարման խափանման պատճառով առաջացած ընտրական գործընթացների դժվարությունները:

Պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկման աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Հանրապետության մի շարք բնակավայրերում գիշերվանից արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք, ըստ «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումների, պայմանավորված էին անբարենպաստ եղանակի հետեւանքով տեղի ունեցած վթարներով: Այնուամենայնիվ, խնդիրները շտկվել են օրվա ընթացքում:

Քվեարկության արդյունքների եւ հավաքագրված տեղեկությունների ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ