News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում չորրորդ անգամ կհանձնեն «Նիհոնգո նորյոկու սիկեն» (JLPT – Japanese Language Proficiency Test) քննությունը՝ որոշելու համար ճապոներենի իմացության մակարդակը, որն անցկացվում է այն անձանց շրջանում, որոնց համար ճապոներենը մայրենի չէ։

Քննությունն անցկացվում է ամեն տարի նույն օրը, մասնակից բոլոր երկրներում։ Քննությունը հաջող հանձնելու դեպքում հայցորդին տվում է միջազգային նմուշի վկայական, որն ընդունվում է ճապոնական ընկերությունների մեծ մասի կողմից։ Ճապոնիայի տարածքում քննությունն անցկացնում է Միջազգային կրթության աջակցության ճապոնական ասոցիացիան, իսկ նրա սահմաններից դուրս՝ Ճապոնական ֆոնդը։

JLPT թեստը Հայաստանում անցկացնում է Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան՝ Ճապոնական ֆոնդի (Japan Foundation) աջակցությամբ։ Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան ստեղծվել է 2011-ին։ Նախագահը Կարինե Քարամյանն է՝ ճապոներենի առաջին դասավանդողը Հայաստանում։ Այստեղ ճապոներեն դասավանդողները հանդիպում են, փորձ փոխանակում, տարբեր մրցույթներ անցկացնում ուսանողների միջեւ։ Ասոցիացիան համագործակցում է Ճապոնիայի  դեսպանության եւ Ճապոնական ֆոնդի հետ։

Քննությանը մասնակցելու հայտերն ընդունվում են «Իրոհա» հայ-ճապոնական կրթամշակութային փոխանակման կենտրոնի, հայ-ճապոնական «Խիկարի» կրթամշակութային կենտրոնի, Ռուս-հայկական համալսարանի կողմից։ Հայտերի հանձնման եւ մասնակցության պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության Facebook էջում կամ զանգահարել JLPT գրասենյակ 093 268 168 հեռախոսահամարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ