News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրելի ստեփանակերտցիներ, ես ընդունում և հարգում եմ Ձեր ընտրությունը. շնորհավորում եմ հաղթողին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է նախօրեին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Գրիգորի Սահակյանը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր էջում գրել է. «Ստեփանակերտում հաղթել է Դավիթ Սարգսյանը, երկրորդ տեղում է Գրիգորի Սահակյանը, երրորդում՝ Արեգ Ավագյանը, չորրորդում՝ Արմեն Հակոբյանը և վերջին տեղում Արայիկ Ավանեսյանը: Այս ընտրությունների հայտնությունը Գրիգորի Սահակյանն էր, մեր բանակի լավագույն հրամանատարներից մեկը, որը բանակից զորացրվեց ընտրություններին առաջադրվելուց անմիջապես առաջ և տեխնիկապես քիչ ժամանակ ունեցավ ընտրություններին պատրաստվելու համար:

Կարծում եմ՝ նրա շանսերն ավելի բարձր կլինեին, եթե չկրկներ մեր զինվորականներին հատուկ քաղաքական սխալները: Ստեփանակերտում բնակչության գրեթե կեսը չի մասնակցել ընտրությանը, իսկ սա նշանակում է, որ մեծ ապատիա ու անվստահություն կա: Իսկ Գրիգորի Սահակյանի հաղթանակը հնարավոր կլիներ միայն մեծ մասնակցության դեպքում:

Ինչևէ, Ստեփանակերտում ունեինք ուժեղ մրցակցային ընտրություններ, ունենք նորընտիր քաղաքապետ և ավագանի: Այս պարագայում կարևոր է, որպեսզի ակտիվ աշխատող ավագանի ունենանք, քանզի քաղաքային իշխանության վերահսկողությունը կարևոր հարց է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ