News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաեւ ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրության իրականացում։ Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից  ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ:

Ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, եւ 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ  ճանապարհային ցանցի երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթեւեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։

Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու եւ տվյալները վերամշակելու գործընթացը:

Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթեւեկության անվտանգության եւ ծախսված ժամանակի մասին։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար կարեւորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, եւ այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ