News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեր ժողովրդի ու պետականության գլխին կախված ամենավտանգավոր երեւույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման եւ ոչ ավանդական սեռական հարաբերությունների վտանգն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ վտանքը կանխելու նկատառումներից ելնելով ԲՀԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական կողմնորոշում քարոզելու համար:

Նրա խոսքով, կառավարությունն իրենց այս նախագծին տվել է բացասական եզրակացություն հիմնականում երկու պատճառաբանությամբ. «Առաջին, ասում է՝ պարզ չէ, թե ինչ է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Ժողովուրդ, էստեղ կա՞ մի մարդ, որ չի հասկանում, թե որն է ավանդականը, որը՝ ոչ ավանդականը: Երկրորդ, ասում է՝ այդ հանցակազմն արդեն կա Քրեական օրենսգրքում եւ երկու հոդված է վկայակոչում: Առաջինը 142-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, մյուս հոդվածը՝ պոռնկագրական նյութեր տարածելու համար: Կարո՞ղ է կառավարությունը նույնացնում է համասեռամոլության քարոզը անառակաբարո գործողության եւ պոռնկագրական նյութեր տարածելու հետ: Եթե այդպես է, շատ լավ է»,-ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ դեռեւս 2013 թվականից ՌԴ օրենսդրության մեջ արդեն կա այդ հանցակազմը՝ ոչ ավանդական կողմնորոշում քարոզելը:

«Այստեղ գաղափարը յուրացնելու, սեփականաշնորհելու, եւ դրա հիման վրա դիվիդենտներ հավաքելու խնդիր բացարձակ չունենք, պարզապես սա այն հարցերից մեկն է, որտեղ մեր խմբակցությունը՝ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ, մասաչափ անգամ նահանջի տեղ չունի: Սա ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է մեր մատաղ սերնդին, ընդհանրապես, ազգային անվտանգության խնդիր է: Vերցրեք դուք հեղինակեք այս նախագիծը, բայց եկեք ընդունենք այդ նախագիծը, որով երաշխավորենք մեր երեխաների անշեղ ու անվրեպ ապագան»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Հանձնաժողովի տեսակետը եւ մատաղ սերնդին վերաբերող հարցերը կներկայացնի Սուրեն Գրիգորյանը»:

Վերջինս իր խոսքում ասաց. «Կենցաղային մակարդակում եւ անգամ իրավունքի այլ ճյուղերում կարող են ույլ տալ ավելի անորոշ հասկացողություններ, բայց երբ խոսքը քրեականացման մասին է, երբ մի հոդվածի մասին է, որի կիրառման հետեւանքով անձը կարող է հայտնվել ճաղերի հետեւում, բոլոր տերմինները պետք է ավելի որոշակի լինեն: Ինձ թվում է, որ անձի սեռական կողմնորոշումն ավանդույթներից կախված չէ, որովհետեւ ավանդույթները փոփոխվում են, իսկ սեռական կողմնորոշումը ինչպես դոմինանտ եղել է հազարամյակներ առաջ, այդպես էլ մնում է»:

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Նախ հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն չի եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշման (սա առաջ բերեց ներկաների ծիծաղն ու ծափահարությունները-խմբ): Երկրորդ, ՌԴ օրենսդրությունում ավելի խիստ պատիժ է նախատեսված, այդ թվում վթարում Ռուսաստանի վարչական տարածքից: Պատկերացրեք, եթե ես այդպիսի առաջարկ անեի, ՀԿ-ներն ինձ բզկտել էին, իսկ Պարսկաստանում կախաղան են հանում»:

ԱՐարատ Միրզոյանն էլ նկատեց, որ հազարամյակներ այդպիսի մարդիկ միշտ էլ եղել են. «ՄՊարզապես մենք հիմա ենք ապրում, հիմա ենք զգում: Գրկանությունը նայեք, Հոմերոսից մինչեւ պարսկական պոեմներ»:

Հարցը դրվեց քվեարկության, եւ ԲՀԿ նախաձեռնած օրինագիծը չմտավ ԱԺ նիստերի օրակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ