News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ո՞նց կարելի է այնտեղ ապրող ժողովրդին հաշվի չառնել: Իշխանությունն էլ տեսնում է, որ արդեն խնդիրներ կան, քննարկում են, որ կարողանան ճիշտ որոշում կայացնել: Իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ: Պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա: Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն նրան պաշտպանելու համար: Մնացածը պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, թե վտանգ չի: Այտեղ իրենք ապրելու են»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն ունի՞ շանս զարգանալու առանց հանքարդյունաբերույթյան, եւ եթե այո, ապա ինքը պատրա՞ստ է փակել իր հանքերը, Ծառուկյանը պատասխանեց. «Դուք դրանում չկասկածեք: Մենք ունենք երկու հանքարդյունաբերությունը, մեկը Արարատի ցեմենտի գործարանն է, մյուսը՝ Մղարթի ոսկու հանքն է: Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի ու մենք ժողովրդի հետ հարցերը չկարգավորենք, ուրեմն չկասկածեք, որ չի աշխաատի: Եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, դա չի աշխատի:

Ասենք, Մղարթի ոսկու հանքը արդեն 7 տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում: Երկրորդ, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, որը թունավոր, վտանգավոր նյութ  է: Մեզ մոտ ընդամենը ջրով լվացման պրոցես է կատարվում: Բայց եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, չի աշխատի»:

Հարցին, թե այսինքն հանքարդյունաբերությունը վնաս չէ՞ բնակչությանը, բնությանը, Ծառուկյանն արձագանքեց, որ ողջ աշխարհում հանքարդյունաբերությունը տնտեսությունը զարգացնելու եղանակներից մեկն է, բայց ժողովուրդը դրանից պետք է օգտվի, ոչ թե տուժի:

Հարցին, թե Ամուլսարի մասով ինչ վտանգներ է տեսնում, Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդի բարձրացրած հարցերը պետք է լիարժեք պատասխան ունենան, ժողովուրդն էլ հանգիստ լինի: Այդ հարցերը կկարգավորվի, նոր որոշումը կկայացվի»:

Հարցին, թե եթե ժողովուրդ դեմ լինի հանքի շահագործմանը, ԲՀԿ դիրքորոշումն ինչպիսին է լինելու. «Ես ժողովրդի կողքին եմ: Այսօր այնտեղ մեր ժողովուրդն ապրում է: Եթե դա ժողովրդին վնաս չի, օգուտ է, ավելի կզարգացնի, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդն էլ ամեն ինչ պատկերացնում է»;

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ