News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպիչներն առաջին հավաքն են անցկացրել «WCIT 2019»-ի 220 կամավորների հետ։ Նրանք ընտրվել են թեժ մրցակցության արդյունքում՝ 400 հավակնորդներից։ Ընտրված կամավորները տիրապետում են առնվազն 3 լեզվի, այդ թվում՝ անգլերեն ու հայերեն, ընդգրկուն գիտելիքներ ունեն ՏՏ ոլորտի, Հայաստանի և մեր երկրում տեղի ունենալիք համաշխարհային համաժողովի մասին։ 

ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ 

«Դուք WCIT 2019»-ի «դեսպաններն» եք, առաջինն, ում տեսնելու, ում հետ շփվելու են համաշխարհային մեծության նորարաներն ու տեխնոաշխարհում եղանակ ստեղծողները՝ Հայաստան ժամանելուն պես։ Նրանք ընդամենը մի քանի օր, իսկ ոմանք՝ նույնիսկ հաշված ժամեր են մեր երկրում անցկացնելու։ Հետևաբար նաև ձեզանից է կախված, թե ինչ տպավորություններով կգնան մեր հյուրերը, կցանկանա՞ն վերադառնալ ու կապը շարունակել տեղական ընկերությունների հետ»,- կամավորներին ուղղված խոսքում նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ 

 «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ