News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիմա քո առօրյայում երկու տարի առաջ եւ հիմա փոփոխություն ռեալ կա՞, թե չկա: Այս մասին, ասյօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով լրագրողներին:

«Վարչապետն ուզում է անի, բայց միայն ասելով չի, պետք է մարդուն աջակցել, կողքը կանգնել: Ամեն ոլորտ պետք է ղեկավարի այն մարդը, որը ղեկավարել է, ժողովուրդը տեսել է, որ նա տիրապետում է ոլորտին, խնդիրներին: Մարդը, եթե կյանքում այդ ոլորտի հետ գործ չի ունեցել ոնց կարող է զարգացնի:  Եթե ուզում են ոլորտը զարգանա, պետք է կապ չունենա ոչ կուսակցական պատկանելիությունը, ոչ էլ ազգանունը»,-հայտարարեց նա:

ԲՀԿ առաջնորդի խոսքով, դա անհրաժեշտ է պետությանը. «Մինչեւ այս մոտեցումը չլինի, ոչինչ չի լինի: Իմ հետ քայլել ա, իմ հետ եկել ա... իրա ցավն էլ տանեմ, հարց չկա, բայց մեր բոլորի նպատակը երկիրը զարգացնելն է: Դա հնարավոր է անել: Չի կարելի ամեն մեկին մի առիթ ման գալ»:

Տպել
Ամենաշատ