News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, եւ այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  ասաց  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նրան, որ Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։

Այս առնչությամբ, Փաշինյանը հայտարարեց. ««Երբ այդ քրեական գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանն իր անմիջական ղեկավարին զեկուցել է, որ ինքն ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։

Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է, թե ոչ: Նա արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, եւ Իվանյանի վերադասը դրա մասին չի զեկուցել իր վերադասին։

Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, եւ այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ։

Կձեւավորվի քննչական նոր խումբ, որը եւ՛ նախկինում, եւ՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի եւ պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում: Այսինքն այն հարցերի պատասխանները, որ մենք չենք ունենա բնապահպանության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք այս քրգործի շրջանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան
Դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար…
ՀՆԱ աճ, հարյուրավոր աշխատատեղեր, 7 միլիոնանոց աջակցություն․ Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Փետրվարի 22-ին Հայաստանը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Lydian Armenia» ընկերության հետ․․․
«Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը...
Ամենաշատ