News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական նախաձեռնության իրականացման համար մենք ստիպված կլինենք հրաժարվել 117 մլն դրամ հարկային մուտքերից, բայց դրա համար պետությունը հարկադրված կլինի ծախսել կրկնակի, իսկ գուցեւ եւ եռակի շատ վարչական ռեսուրսներ: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Այսինքն, նրա խոսքով, վնասի գնահատման համար կառավարությունը ստիպված կլինի մարդկանց առանձնացնել, որոնք ստիպված կլինեն տեղերում լինել, հաշվարկ կատարել, դրա համար ժամանակ եւ միջոցներ ծախսելով: «Այսինքն՝ նրանք ստիպված կլինեն որոշել, թե որքան բերք է վնասվել՝ 49 տոկո՞ս, թե՞,ասենք, 51 տոկոս: Սա նման է այն բանին, եթե որեւէ մեկին, օրինակ, պետք է 100 դրամ հատկացնեն, իսկ հանուն դրա պետք է տաքսի վարձեն, 1000 դրամ ծախսեն, եւ այդ ամենը միայն այն նպատակով, որ մեկին 100 դրամ հասցնեն»,- նշեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Ընդ որում՝ նա նշեց, որ առաջարկված օրինագծի տրամաբանությունից ելնելով՝ իրենք ստիպված կլինեն փոխհատուցում վճարել նաեւ այն քաղաքացիներին, որոնց գույքը վնասվել է նույն անբարենպաստ բնակլիմայական երեւույթների հետեւանքով (ցրտահարում, կարկուտ, երաշտ): «Տնտեսության տեսանկյունից այս օրինագիծը եւ դրանում առաջարկված միջոցառումները, ավելի շուտ, մեր պետությանը զգալի վնաս կհասցնեն, քան որեւիցե օգուտ կտան»,- շեշտեց Թունյանը:

Նշենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ստացել էր խորհրդարանի հավանությունը, սակայն այնուհետեւ «Իմ քայլի» պատգամավորները անսպասելի կերպով հանդես են եկել իրենց իսկ հավանությունը ստացած օրինագծի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ