News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Այս փուլում խնդիր է դրվում, որ բնապահպանության տեսչական մարմինն անմիջապես սկսի գործողություններ Ամուլսարում եւ վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման մասին  է, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում. «Ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների ժամանակ նկատվի որեւէ խախտում, շեղում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում չվերացվեն խնդիրները, կդադարեցվի որեւէ կարգի գործողություն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունում առարկություն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, չի հնչել»,-,-հայտարարեց նա:

Հարցին, թե եթե ջերմուկցիները չբացեն Ամուլսար տանող ճանապարհները, կա՞ ուժով այն բացելու հավանականություն, Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ այս պարագայում պայմանական նախադասություններից դուրս գանք, որովհետեւ պետք է սպասենք, տեսնենք իրավիճակն ինչպես է զարգանում: Մնացյալ գործողությունների մասով կխնդրեմ, որ հարցադրումները լինեն բացառապես այն մարմիններին, որոնք գործողություններն իրականացնելու են»:

Նրա ներկայացմամբ, վարչապետի կողմից նշված դիրքորոշումը չի հակասում ժողովրդի շահերին. «Այստեղ բոլորովին կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմի եւ դեմի: Մենք գնալու ենք այնպիսի քայլերի, որոնք որեւէ կերպ չեն վնասի մեր պետական շահին, բնակչությանը, բնապահպանությանը: Իր խոսքում պարոն Փաշինյանը նշեց, որ այս պարագայում դեմ դուրս գալու կարիք չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան
Դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար…
ՀՆԱ աճ, հարյուրավոր աշխատատեղեր, 7 միլիոնանոց աջակցություն․ Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Փետրվարի 22-ին Հայաստանը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Lydian Armenia» ընկերության հետ․․․
«Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը...
Ամենաշատ