News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունում կա բազմակարծություն, ես դա չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում սկզբունքային տարբեր հարցերում տեսակետները կիսվել են:

«Ընդհակառակը, դա մեր քաղաքական ուժի ամենակարեւոր կողմն է: Մենք դրանց հրաժարվել չենք պատրաստվում: Լինում են դեպքեր, երբ որոշ որոշումներ հապաղում են, որոշ գործընթացներ դանդաղում են հենց այդ պատճառով, որովհետեւ տեսակետների բախումը պետք է հանգեցնի ինչ-որ լուծման՝ կամ կոնսենսուսի կամ մեծամասնության որոշման սկզբունքով: Բայց դրանից ենթադրել, որ կարող է լինել պառակտում կամ ֆրակցիոնիզմ, ես այդ տեսակետը չեմ կիսում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարակարծություններ կան մասնավորապես, Ամուլսարի հանքը շահագործելու, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցերում:

Տպել
Ամենաշատ