News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Մեծ բրիտանիայի բնակիչ, 2 երեխաների մայր Քեյթ Քանինգեմը ամուսնացել է ծառի հետ ու հիմա նախատեսում է ազգանունը փոխել ծառի տեսակի անվամբ, հայտնում է The Mirror-ը:

Կինը պատմել է, որ ընկերն աջակցել է իր որոշմանը եւ անգամ օգնել է արարողության համար ռեկվիզիտը պատրաստելու գործում: Քանինգեմի ավագ որդին շփոթահար էր, երբ իմացել է մոր ծրագրերի մասին, բայց հետո որոշել է հարսանիքին գալ: Նրա համար դա մեծ նշանակություն ունի: Հայրը նույնպես աջակցել է բրիտանուհուն. նա ամեն ինչով օգնել է հարսանիքի օրվա կազմակերպմանը:

34-ամյա հարսնացուն որոշել է ամուսնանալ Լիվերպուլի մերձքաղաքային Լիզերլենդի Ռիմռոուզ Վելիի այգու թանթրվենու հետ: Նա այսպիսով ցանկանում է ուշադրություն գրավել այգու միջով նոր ճանապարհի շինարարության դեմ արշավին:

Ամուսնության նախօրեին հարսնացուն օրիորդական ազգանունն էր կրում, եւ հիմա Քեյթը նախատեսել է ազգանունը պաշտոնապես փոխել Քեյթ Էլդերի (Թնթրվենի): Հարսանիքի ժամանակ նա հագել էր ձիթապտղային զգեստ:

«Մայրս ասթմայից է մահացել, ես էլ տառապում եմ բրոնխոէկտազիայից: Այս տեղանքը բուլդոզերի անիվների տակ դնելու ծրագրերը՝ եւս մեկ ծանրաբեռնված ճանապարհ կառուցելու համար, սպառնալիք են մեր առողջությանը: Մեր շրջանում առանց այն էլ անմխիթար բնապահպանական վիճակ է, այնպես որ մենք հուսահատորեն սպասում ենք որոշման, որն իրավիճակը կբարելավի, եւ ոչ թե այն միայն ավելի կվատթարացնի»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ