News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է եւ որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։

Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։

Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Հնդկաստանի տաճարում տախտակածածկի փլուզման հետեւանքով ութ մարդ է զոհվել
Փլուզման վայրում փրկարարները գտել են ութ զոհի, տասը մարդ փրկվել է․․․
Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել
Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը...
Իրանի քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետրից. նրա մոտ գրանցվել է սրտի կանգ, բայց կյանքը հաջողվել է փրկել
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական…
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Մեծ Բրիտանիայի կառավարությունը տասնյակ միլիարդավոր ֆունտ սթեռլինգներ է կորցրել խարդախության պատճառով
Պետական հաշվետվությունները ցույց են տալիս 2020/21 եւ 2021/22 ֆինանսական տարիներին ընդհանուր առմամբ 21 ․․․
Ամենաշատ