News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան ցանկանում է ապագայում արտադրել եւ հարստացնել ուրան սեփական միջուկային էներգետիկ ծրագրի համար, որը կսկսվի երկու ատոմային ռեակտորից, երկուշաբթի ասել է էներգետիկայի նոր նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք զգույշ ենք գործում։ Մենք փորձարկում ենք երկու միջուկային ռեակտոր»,- ասել է արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը Աբու Դաբիի կոնֆերանսում։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։ Բայց ուրանի հարստացումը զգայուն քայլ է միջուկային վառելիքային ցիկլում, որովհետեւ այն կարող է ռազմական նպատակներով նյութի օգտագործման հնարավորություն բացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ