News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:

Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև կրթության և գիտության, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտներում: Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են  194 իրավաբանական և ֆիզիկական անձինք, որի արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 385մլն դրամ, որի մեծ մասը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:

Ուսումնասիրությունների արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է պետական շահերի պաշտպանության գծով դատախազների կողմից պատրաստած և պաշտպանած 44 հայցերից 42-ը կամ 95 տոկոսը՝ դրանցով ներկայացված բռնագանձման ենթակա ավելի քան 191մլն դրամի չափով:  

Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի հանցավոր դրսևորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136 քրեական գործ:

Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման և խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման և գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման և այլ ոլորտներում:

Կիսամյակի ընթացքում այս ոլորտում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 36.7մլրդ դրամ, իսկ հարուցված քրեական գործերով վերականգնված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1մլրդ 216մլն դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում միայն հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր մոտ 2,7 մլրդ դրամ, որը մոտ 10 անգամ պակաս է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված արդյունքից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ