News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջարկում է աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումները համարել խտրականության նշան։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանը։ Նրա խոսքերով, մարդկանց, որնք ընդունակ են եւ ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի մերժել տարիքի պատճառով։ Պատգամավորները քննարկումների ընթացքում հանդես եկան լրացուցիչ առաջարկություններով, որոնք նույնպես ներառվեցին նախագծում։

Այսպիսով, մի շարք այլ երեւույթներ, որոնք առաջարկվեցին պատգամավորների կողմից, նույնպես կնշվենորպես խտրական։ Արդյունքում խտրական կհամարվի աշխատանքի չընդունելը սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, հաշմանդամության, տարիքի եւ այլ պատճառներով։ Ուրիխանյանը նշեց, որ հաճախ տարբեր պատճառներով պետական եւ ոչ պետական հաստատություններում մարդկանց հեռացնում են աշխատանքից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ