News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի մահվանից հետո զիմբաբվեցիները կարող են խառը զգացմունքներ ունենալ։ Վերջիվերջո, նա դաժան բռնակալ էր, որն իր երկիրը թողեց բաժանված եւ աղքատացած։ Նա նաեւ այն ազգի հիմնադիր-հայրն էր, որը վերջ դրեց սպիտակ փոքրամասնության կառավարմանը, հայտնու է CNN-ը։

Սակայն 54-ամյա Գրեյս Մուգաբեն չի կիսում իր ամուսնու դժվար ժառանգությունը։ Նա երկրի շատ անկյուններում այնքան էլ սիրված չէ։ Այժմ, երբ նրա ամուսինը մահացել է, բաժնետոմսերը եւ ապագան Զիմբաբվեում սպառնալիքի տակ են դրվել։

Կյանքի այս դրամատիկ շրջադարձը հարված էր նախկին առաջին տիկնոջ համար, որը հավակնում էր փոխարինել ամուսնուն  եւ 2017թ․ ընտրություններում անհաջողության մատնվեց։

Գրեյսը Մուգաբեի հետ ամուսնավցել է 1996թ․, նրա առաջին կնոջ՝ Սալիի մահվանից 4 տարի հետո։ Թեեւ Մուգաբեն դեռ ամուսնացած էր Սալիի հետ, Գրեյսը նրան երկու երեխա էր պարգեւել, սակայն նրանց հարաբերությունները գաղտնի էին պահվում զիմբաբվեցիներից։ Երրորդ երեխան ծնվեց, երբ նրանք արդեն ամուսնացած էին։

1983 թվականից Մուգաբեն եւ նրա ընտանիքը սկսեցին երկիրը կառավարել այնպես, կարծես այն իրենց կալվածքն էր։ Նրա կինը վերածվեց ծիծաղելի կերպարի՝ եվրոպական մայրաքաղաքներում իր առեւտուրների համար նա ստացավ «Գուչի» Գրեյս անվանումը։

Երբ, չնայած քաղաքական կյանքում իր անփորձությանը, Գրեյսը որոշեց նախագահ դառնալ, ամուսինը պատրաստվում էր սատարել նրան։

Նա բոլոր հնարավոր միջոցներով պայքարում էր իր հակառակորդների դեմ եւ հաջողության էր հասնում։

Սակայն Գրեյսի ամենամեծ սխալը այն ժամանակվա փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի դեմ շարժում սկսելն էր։

Ժողովրդի մեջ հարգանք վայելող փոխնախագահի նվաստացումները հանգեցրեցին նրան, որ 2017թ․ երկրի զինվորականների համբերության բաժակը լցվեց, եւ նրանք տնային կալանքի ենթարկեցին Մուգաբեին ու նրա կնոջը։ Այդ ժամանակվանից սկսած՝ Գրեյսի քաղաքական կարիերան անկում ապրեց։

Այժմ երկրի նոր նախագահ Մնանգագվան քրեական գործեր է հարուցել նախկին իշխանությունների դեմ, հերթը հավանաբար կհասնի նաեւ Գրեյսին, եւ նրան կհարցնեն, թե որտեղից իրեն այդքան մեծ հարստությունը։

Հնարավոր է, Գրեյսի համար լավագույն որոշումը Սինգապուրում (այստեղ է մահացել Մուգաբեն) մնալն է, հեռու այն մարդկանցից, ում նա փորձում էր ոչնչացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ