News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Brexit-ի հետաձգման մասին օրենքը, որ անցյալ շաբաթ ընդունվել էր բրիտանական խորհրդարանի կողմից, ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ ստանալով Եղիսաբեթ II-ի թագավորական հաստատումը։ Այս մասին հայտնել է Լորդերի պալատի խոսնակ Պիտեր Ֆաուլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոր օրենքը կոչված է թույլ չտալ, այսպես ասած, կոշտ Brexit, որը բացասական երկարատեւ հետեւանքներով է սպառնում բրտանական տնտեսությանը։ Օրենքը Բորիս Ջոնսոնի կառավարությանը պարտադրում է խնդրել ԵՄ-ին 3 ամսով Brexit-ի հետաձգման մասին, եթե Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության չգան մինչեւ հոկտեմբերի 19-ը։

Եղիսաբեթ II թագուհին Brexit-ի հետաձգման մասին օրենք է ստորագրել

Brexit-ի հետաձգման մասին օրենքը, որ անցյալ շաբաթ ընդունվել էր բրիտանական խորհրդարանի կողմից, ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ ստանալով Եղիսաբեթ II-ի թագավորական հաստատումը։ Այս մասին հայտնել է Լորդերի պալատի խոսնակ Պիտեր Ֆաուլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոր օրենքը կոչված է թույլ չտալ, այսպես ասած, կոշտ Brexit, որը բացասական երկարատեւ հետեւանքներով է սպառնում բրտանական տնտեսությանը։ Օրենքը Բորիս Ջոնսոնի կառավարությանը պարտադրում է խնդրել ԵՄ-ին 3 ամսով Brexit-ի հետաձգման մասին, եթե Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության չգան մինչեւ հոկտեմբերի 19-ը։

Ջոնսոնի կառավարությունը, որ դեմ է ԵՄ-ի հետ բանակցությունների ձգձգմանը, փորձում էր, սակայն չի կարողացել խանգարել օրենքի ընդունմանը, որը ներկայացրել էին ընդդիմադիր կուսակցությունները՝ իշխող Պահպանողական կուսակցության մի քանի անդամների աջակցությամբ։

Միաժամանակ, վարչապետը խոստացել է, որ ոչ մի պարագայում չի խնդրի Բրյուսելին հետաձգման մասին եւ կպայքարի, որ երկիրը մինչեւ հոկտեմբերի 31-ը դուրս գա ԵՄ-ի կազմից։ Նրա որոշ հայտարարություններ քաղաքական վերլուծաբանները մեկնաբանել են որպես օրինազանցություն՝ նշելով, որ դրա համար վարչապետին կարող է դատարան եւ նույնիսկ ձերբակալություն սպառնալ։ Սակայն The Daily Telegraph-ի աղբյուրները նշել են, որ վարչապետը միանգամայն օրինականորեն կարող է շրջանցել օրենքը։ Դրա համար Ջոնսոնը պետք է Բրյուսելին համոզի, որ նա չպետք է համաձայնի Brexit-ի հետաձգմանը՝ կանգնելով կառավարության եւ ոչ թե խորհրդարանի կողմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ