News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:15-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարում տղամարդու դի կա:

Տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր է մեկնել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 հատուկ փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Բիձյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները նշված ջրամբարից դուրս է են բերել 65-ամյա Աշոտ Ծատուրյանի դին:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ